Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Աշխատատեղեր ստեղծելու փոխարեն

Աշխատատեղեր ստեղծելու փոխարեն
11.09.2015 | 12:31

Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան դյուրացնելու քայլերի մասին։ Վարչապետը հանձնարարեց ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը Հայաստան ապահովելու հարցը: «Եթե մենք այդ հարցը լուծենք, Ռուսաստանի շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան Հայաստան, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը: Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք», - ասել է Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Արձանագրության կնքման արդյունքում Հայաստանի քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ Բելառուսի տարածքում գտնվելու, այդ թվում` աշխատանքային գործունեության նպատակով: Գործադիրը նաև համաձայնություն տվեց «Հայաստանի կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ կառավարության, համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի այն ուսանողների, երիտասարդ մասնագետների և որակյալ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեն խորացնել գիտելիքները, նոր փորձ և հմտություններ ձեռք բերել մասնագիտական ասպարեզներում Ֆրանսիայում ուսանելու և աշխատելու միջոցով, համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանից Ֆրանսիա ուղղվող անլեգալ միգրացիոն հոսքի կանխարգելմանը:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ